News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում գտել են մի կատվի, որը կարողանում է հաշվել, հայտնել է FlashNord գործակալությունը։ Նշում են, որ կատուն ապրում է «Կատուների հանրապետություն» սրճարանում։

Սրճարանի աշխատակցուհու խոսքով Մարու անունով կատվի մոտ մի քանի ամիս առաջ մաթեմատիկական ունակություններ են հայտնաբերել։ «Մենք ունենք մի աշխատակից, որը սովորեցրել է Մարուին հաշվել։Ընդ որում կատվին հրաշալի հաջողվում է դա ՝ վայրկենական»,- ասել է նա։ Մաթեմատիկական առաջադրանքներին Մարուն պատասխանում է ադմինիստրատորին կանչելու զանգի օգնությամբ։ Կատուն հայտնվել է «Կատուների հանրապետությունում» այն բանից հետո, երբ «Էրմիտաժի» բակում մեքենայի տակ է ընկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ