News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիա նահանգի սենատի անդամ Նենսի Սքինները պահանջել է , որ Սպիտակ ունը հրապարակի ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի իմիգրացիոն փաստաթղթերը, հայտնում է The Independent–ը։

Սենատորը այսպիսով իր բողոքն է արտահայտում Դոնալդ Թրամփի խիստ իմիգրացիոն միջոցառումների դեմ, նշում է Politico–ն։ «Թրամփի շրջապատից ոչ մեկը չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ, որը պարզաբանում է հանգամանքները, նաեւ նրա (Մելանիա Թրամփի) մոտ օրինական կարգավիճակի առկայությունը»,- շեշտել է նա։

Սքինները նաեւ հիշեցրել է, որ Թրամփը մինչեւ ընտրվելը խոստացել էր, որ իր կինը մինչեւ նախագահական ընտրություններ այս թեմայով մամուլի ասուլիս կտա, ինչը սակայն չի կատարվել։ Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել սենատորի հայտարարությունը։

Նշենք, որ Դոնալդ Թրամփի կինը ծնվել է 1970-ին Սլովենիայի Սեւնիցա քաղաքում, որն այդ պահին Հարավսլավիայի կազմում էր։ «Գրին քարտ» նա  ստացել է 2001-ին, իսկ ահա ԱՄՆ քաղաքացիություն՝ ընդամենը տասը տարի առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ