News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է Ֆրանսիայի համար յուրատեսակ տնտեսական կամուրջ լինել դեպի Եվրասիական տնտեսական միություն եւ Իրան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին եւ նշել, որ անհրաժեշտ է ուժերը կոնսոլիդացնել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ։ Նախարարի խոսքով ՝ Հայաստանը կարող է Ֆրանսիայի համար յուրատեսակ տնտեսական կամուրջ լինել դեպի Եվրասիական տնտեսական միություն եւ Իրան։ Նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ մշակվել են եւ դեսպանին կներկայացվեն բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք կարող են հետաքրքիր լինել ֆրանսիացի գործարարներին։Նախարար Կարայանը նշել է, որ Իրանի հետ սահմանակից գոտում ստեղծվում է ազատ տնտեսական գոտի, որտեղ եւս ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը ողջունելի կլինի։

«Ես կհանձնարարեմ, որ  Հայաստանի զարգացման հիմնադրամում առանձին աշխատակիցզբաղվի ֆրանսիացի ներդրողների բոլոր հարցերով եւ խնդիրներով՝ մեկ պատուհանի սկզբունքով, ինչի շնորհիվ կկարգավորվեն նրանց խնդիրները, իսկ չկարգավորվելու դեպքում՝խնդիրներն անձամբ ինձ կզեկուցվեն», - նշել է  նախարար Կարայանը։

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար՝ շեշտելով, որ վերջին տարիների հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խորացումն իրենց համար առաջնահերթություն է։ Տնտեսական փոխգործակցության հաջող օրինակներից է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրված պայմանագիրը, ինչպես նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալության արդյունավետ գործունեությունը Հայաստանում։

«Մենք ուշի-ուշով հետեւում ենք այն բոլոր մոտեցումներին, որոնք որդեգրվել են Հայաստանի կառավարության կողմից՝ լինի դա ազատ տնտեսական գոտու ստեղծում, թե ցանկացած այլ նորարարական մոտեցում, որոնք, օրինակ, միտված են մենաշնորհի դեմ պայքարին, գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների աճին ու ծրագրերին։ Տնտեսության գործունեությանն առնչվող ցանկացած բան, որ կարող է գրավել օտարերկրյա ներդրողներին, մեր ուշադրությունից չի սպրդում։ Կան ոլորտներ, որ արդեն հետաքրքրում են ֆրանսիական կողմին։ Մենք էլ մեր հերթին իրազեկում ենք շահագրգիռ կառույցներին»,- նշել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ