News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2017 թ. փետրվարի 6-ին թվագրված նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցին, որն ուղարկվել էր գլխավոր քարտուղարին դեռեւս 2016 թ. դեկտեմբերի 8-ին:

Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվել է 2016 թ. դեկտեմբերի 16-ին եւ ստորագրվել 2017 թ. հունվարի 14-ին: Օրենքի նախագծի վերաբերյալ Կազմակերպության գնահատականները հրապարակվել են 2016 թ. դեկտեմբերի 5-ին, իսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը օրենքի նախագծի վերաբերյալ իր Եզրակացությունն ընդունել է 2016թ. դեկտեմբերի 9-10-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում Հանձնաժողովի լիագումար նիստում:

ԵԽ գլխավոր քարտուղարն իր նամակում հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները եւ քարտուղարությունը, որոնց նույնպես ուղարկված է եղել Զեկույցը, «շատ օգտակար են համարել» այն: Միաժամանակ Թորբյորն Յագլանդը իր նամակում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մի շարք դրույթներ: Մասնավորապես, ԵԽ գլխավոր քարտուղարը ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովի  իր Եզրակացությամբ համարել է, որ  «օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական եւ միջազգային չափանիշներին, սակայն ներկայացրել է մի շարք կարեւոր հանձնարարականներ, որոնք hարկավոր է հաշվի առնել»:

ԵԽ գլխավոր քարտուղարն իր նամակում  կարեւորում է Վենետիկի Հանձնաժողովի հետեւյալ  հանձնարարականը. «ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի թափանցիկ մրցակցային ընտրությունը, ինչի շրջանակներում հարկավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության եւ քաղաքական կուսակցությունների առաջարկությունները՝ բարձր որակավորում ունեցող թեկնածուի ընտրության հնարավորություն ստեղծելու եւ գործընթացի օրինականությունն ապահովելու համար»:

Թորբյորն Յագլանդն իր նամակում ուշադրություն է հրավիրում հաջորդ հանձնարարականի վրա. «օրինագծում ներառել հստակ սահմանված դրույթներ Պաշտպանի, Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի եւ Կանխարգելման ազգային մեխանիզմի գծով փորձագետների՝ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ասված կամ գրված խոսքերի, առաջարկությունների, որոշումների եւ բարեխղճորեն գործած այլ արարքների նկատմամբ պաշտոնեական անձեռնմխելիության վերաբերյալ»: Ի վերջո, ԵԽ գլխավոր քարտուղարը կարեւորել է Հանձնաժողովի մյուս հանձնարարականի կատարումը. «որ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հնարավորություն ունենա ազատ մուտք գործել բոլոր մասնավոր եւ պետական հաստատություններ, որտեղ մարդկանց պահում են իրենց կամքին հակառակ, այդ թվում՝ «կիսափակ» հաստատություններ, եւ երաշխավորի այդ աշխատանքներում ՀԿ-ների ինստիտուցիոնալ մասնակցությունը»:

Այսպիսով՝ ԵԽ գլխավոր քարտուղարը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հասցեագրված նամակում կարեւորում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով հետեւյալ խնդիրների լուծումը.

- մարդու իրավունքների պաշտպանի ընտրության «թափանցիկ մրցակցային» պահանջը,

- մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական անձեռնմխելիության ապահովումը

-Կանխարգելման ազգային մեխանիզմում հասրակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ մասնակցության ապահովումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ