News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Startup Europe Week Yerevan 2017 հավաքի առանցքային պահը Հայաստանի էկոհամակարգի համար ստարտափորների համար օգտակար նորագույն նախաձեռնությունների ներկայացումն է,  NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանում SEW17–ի համակարգող Արեգ Գեւորգյանը։

Նրա խոսքով, կազմակերպիչները այս տարի փոքր–ինչ փոխել են միջոցառման ձեւաչափը։ Եթե նախորդ անգամ հրավիրված խոսնակները ներկայացնում էին բոլոր ոլորտները՝ Հայաստանի էկոհամակարգի ներկայիս իրավիճակի ակնառու պատկերը ներկայացնելու համար, ապա այժմ, չկրկնվելու համար, որոշվել է ներկայացնել միայն նոր ծրագրերն ու նախագծերը։ Ընտրված ոլորտների թվում են հայթեքը, սոցիալական ձեռներեցությունը, ինժեներիան եւ կրթությունը։

«Մենք ձգտում ենք ստարտապներին ներկայացնել բոլոր պոտենցիալ հնարավորությունները, ոոնցից նրանք կարող են օգտվել՝ լինի դա կրթական ծրագիրը, կամ ինկուբատորների նախագիծը։ Բացի այդ, սա երիտասարդության համար եվրոպական էկոհամարգ ինտեգրվելու հոյակապ հնարավորություն է», – նշեց Արեգ Գեւորգյանը։

Երեւանում Startup Europe Week–ի նիստին մասնակցեցին Startup Grind Yerevan–ի տնօրեն Գեորգի Կամոյանը, Startup Grind Yerevan կրթական ծրագրի ղեկավար Նարինե Կոթիկյանը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի ստարտափերի պրոեկտ–մենեջեր Մարի Բարսեղյանը, ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Կոլբա լաբի ղեկավար Մարինա Մխիթարյանը, նաեւ բազմաթիվ հյուրեր արտերկրից։ Հանդիպման կայացմանը աջակցել էին Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադը եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը։

 

Startup Europe Week–ը ամեն տարի անցնում է 40 երկրների ավելի քան 300 քաղաքներում։ Նախաձեռնության հիմնական նպատակն է համախմբել եվրոպական բոլոր տարածաշրջանները եւ թույլ տար գործարարներին այս էկոհամակարգի մասը դառնալ։ Որպես կանոն, այս հանդիպումները ընթանում են Սիլիկոնային հովտում ընդունված ձեւաչափով (ելույթ, քննարկում, փորձի եւ կապերի փոխանակում)։

 

Սակայն Հայաստանում մոտեցումը բիզնեսին փոքր–ինչ այլ է, տարածաշրջանային եւ քաղաքական առանձնահատկությունը կարեւոր նշանակություն ունի ստրատափի ձեւավորման համար։ Հենց այդ պատճառով նման համաժողովները օգտակար են գործարարների համար՝ նրանք հնարավորություն են ստանում ծանոթանալ շուկայի հիմնական խաղացողների հետ, ուղղորդում դեպի հաջողություն եւ ներդրումների ներգրավում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ