Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 08:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2777L (վարորդ՝ 60-ամյա Ռ. Ռ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 AO 994 համարանիշերի (վարորդ՝ 40-ամյա Լ. Ծ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորներ՝ 20-ամյա Գ. Ո.-ն, 19-ամյա Թ. Թ.-ն, 34-ամյա Ռ. Վ.-ն, 19-ամյա Դ. Մ.-ն, Գ. Գ.-ն, Ս. Գ.-ն եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւոր՝ 64-ամյա Ս. Ա.-ն հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: