News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ներկրված ավտոմեքենաների համար հարկի ներդրումը չի վախեցնում BMW ընկերությանը, որը պատրաստ է զոհաբերել այդ շուկան: Life.ru-ի հաղորդմամբ՝ BMW-ի կառավարման խորհրդի անդամ Յան Ռոբերթսոնը Machinery Market-ին հաղորդել է, որ ընկերությունը չի պատրաստվում փակել Սան Լուիս Պոտոսիի գործարանն ու այն դուրս բերել ԱՄՆ-ից:

Նրա խոսքով՝ այդ հզորությունները կարող են օգտագործվել ցանկացած շուկայի համար ցանկացած մոդելի մեքենա արտադրել եւ Մեքսիկայի արտադրությունը որեւէ կերպ չի տուժի, եթե նրա համար փակ լինի ամերիկյան շուկան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 35%-ի չափով հարկ սահմանելու մասին այն մեքենաների համար, որոնք հավաքվում են երկրի սահմաններից դուրս, իսկ հետո վաճառվում ամերիկյան շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ