News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է հատուկ «Սմարթ 600» սակագնային փաթեթով Beeline Smart 8 Dual սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Այժմ, ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում Beeline Smart 8 Dual սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 23900 դրամ արժողությամբ: Հեռախոսը վաճառվում է «Սմարթ 600» հատուկ սակագնային փաթեթի հետ միասին, որի շրջանակում բաժանորդին 6 ամսվա ընթացքում  ամսեկան տրամադրվում է 600 րոպե Beeline բջջային ցանցի ներսում եւ 600 ՄԲ ինտերնետ:

«Beeline սմարթֆոնները Հայաստանում մեծ ճանաչում են վայելում եւ մեր վերջին տեսականին բացառություն չկազմեց: Դեկտեմբերին Beeline-ը սմարթֆոնների վաճառքով զբաղեցրեց 2-րդ տեղը Հայաստանում` տրամադրելով հազարավոր բաժանորդների մատչելի հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ  մասի պահանջարկը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի  4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն եւ աշխատում է 2G եւ 3G ցանցերում։

Նշենք, որ համաձայն GFK-ի հաշվետվության 2016թ-ի դեկտեմբերին Beeline զբաղեցրել է երկրորդ տեղը Հայաստանում վաճառված սմարթֆոնների քանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ