News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Wendover Productions պարբերականը հրապարակել է մի տեսահոլովակ, որտեղ պատմում է ԱՄՆ նախագահի փոխադրամիջոցների ու դրանցով տեղաշարժերի արժեքի մասին։ Տեսահոլովակի հեղինակների հաշվարկներով, պետության ղեկավարի տրանսպորտի համար րոպեում ծախսվում է 2614 դոլար, գրում է Motor պորտալը։

Տեսահոլովակում ցուցադրված են նախագահական կորտեժը ու նրա որոշ «հերթապահ» մեքենաներ, նաև երկրի առաջին դեմքի օդանավերն ու ուղղաթիռները, որոնք նրա հրամանով ժամանում են նշված վայր։

Բացի այդ հեղինակները վերլուծել են տեղաշարժերի որոշ երթուղիներ, որոնք նախատեսում են ուղղաթիռով թռիչք ժամանման վայրից աէրոդրոմ, օդանավով թռիչք մինչև պահանջվող կետ, ևս մեկ թռիչք ուղղաթիռով ու վերջում էլ՝ մեքենայով ճամփորդություն դեպի նշանակության վայր։

Պարբերականի տվյալներով նախագահական օդանավով թռիչքի մեկ ժամ արժե ավելի քան 206 337 դոլար, մինչդեռ Sikorsky UH-60 Blackhawk ուղղաթիռով թռիչքը ՝ 2199 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ