News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին, ընտրությունների համար 8 միլիոն դոլար է մուծվել ՀՀԿ-ին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ մեծ գումարի դիմաց Հատուկ քննչական ծառայությունը կարճել է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք տալու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Գործը ջրելու մասին օրերս տեղեկատվություն հրապարակվեց մամուլում, որտեղ նշվեց, որ գործը կարճվել է անբավարար ապացույցների հիմքով։ 

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել էր, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները։ Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո համբարձումյանը դիմել էր իրավապահներին։ Գործով ապացույցներ էին ձեռք բերվել, որոնք վկայում էին խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը։ Արամ Հարությունյանը հերքել էր այս ամենը՝ նշելով, թե 2008 թվականին (երբ, համաձայն հրապարակման, տրամադրվել են հանքերի շահագործման լիցենզիաները) իր ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ