News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի նախագահի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության դրդապատճառը, դիտարկվող վարկածներից մեկի համաձայն, գաղտնի ֆինանսական հաշիվների պատճառով վեճն է, հայտնել է The Korea Times-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Կիմ Չեն Նամը քեռու՝ Չան Սոն Թհեկի մահապատժից հետո Մակաոյում հասանելիություն է ունեցել գաղտնի հաշիվներին: Հյուսիսային Կորեայի նախագահն իբր ավագ եղբորը հրամայել է Մակաոյում պահվող փողերով հանդերձ հայրենիք վերադառնալ, սակայն նա հրաժարվել է:

Դրանից զատ, աղբյուրները հայտնել են, որ Կիմ Չեն Նամը հորից՝ Կիմ Չեն Իրից «մեծ գումար» է ժառանգություն ստացել, որն անհանգստանում էր, որ իր ավագ որդին ստիպված է երկրի սահմաններից դուրս ապրել:

Մերժումը սարսափելի զայրացրել է Կիմ Չեն Ընին, հայտնել են աղբյուրները՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունների մի քանի տարի է՝ սպառնում էին սպանել Կիմ Չեն Նամին:

Ճապոնական Jiji Press պարբերականն էլ ենթադրություն է առաջ քաշել, որի համաձայն սպանությունը քաղաքական դրդապատճառներ ունի: Պարբերականի տեղեկություններով՝ Կիմ Չեն Նամին կասկածում էին աքսորում Հյուսիսային Կորեայի նոր կառավարություն կազմելու փորձի մեջ:

«Չինաստանում ապրող հյուսիսկորեացիները Կիմ Չեն Նամին Մակաոյի «խոշոր խաղամոլ» են անվանել: Երբ 2013-ի դեկտեմբերին նրա քեռուն մահապատժի են ենթարկել, արտասահմանում նրա գաղտնի հաշիվներն անցել են Նամին»,- հայտնել է Yonhap-ի աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ