News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի խորհրդարանը մերժել է նույնասեռականների ամուսնությունների մասին օրենքի չեղարկումը պահանջող քաղաքացիական նախաձեռնությունը։ Այդ հանրագրի դեմ է քվեարկել 120 պատգամավոր, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

«Խորհրդարանը հաստատել է, որ նույնասեռականների ամուսնությունները այսուհետ ու մեկընդմիշտ 100 տոկոսով թույլատրվելու են։ Երջանկություն ենք մաղթում»,- գրել է իր «Թվիթերում» «Կանաչ միություն» կուսակցության առաջնորդ Վիլլե Նիյնիստյոն։

Նույնասեռականների պաշտոնական ամուսնությունները թույլատրող օրենքը Ֆինլանդիայում ընդունվել է 2014-ին, մարտի 1-ից այն ուժի մեջ է մտնելու։ Ֆինլանդիան այսպիսով դարձել է 12-րդ եվրոպական երկիրը, որտեղ թույլատրվում են նույնասեռականների ամուսնությունները։

Այդ օրենքի ընդդիմախոսները հանրագիր էին նախաձեռնել, որը ստորագրել էր ավելի քան 50 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ