News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դոնբասի իրադրության կարգավորմամբ զբաղվող «նորմանդական քառյակի» ձեւաչափը (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) չի ընդլայնվի: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

«Մենք ձեւաչափի ընդլայնման մասին խոսել ենք ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, պայմանավորվել ԱՄՆ-ի հետ շփումների մասին: Բայց կարծում ենք, որ գոյություն ունեցող ձեւաչափը պետք է պահպանել»,- լրագրողներին ասել է Գաբրիելը:

Նրա խոսքով՝ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա «առաջիկա շաբաթների ընթացքում»:

Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ