News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Էկվադորի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար են «Երկիր դաշինք» իշխող աջ բլոկի թեկնածու, նախկին փոխնախագահ Լենին Մորենոն եւ աջակենտրոն ընդդիմադիր CREO շարժման ներկայացուցիչ, նախկին բանկիր Գիլյերմո Լասոն: Այս մասին են վկայում քվեաթերթիկների 73,6 տոկոսի հաշվարկից հետո նախնական պաշտոնական տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Այդ տվյալների համաձայն՝ Մորենոն ստացել է ձայների 38,7 տոկոսը, Լասոն՝ 28,83:

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին կամ 40 տոկոսից ավելին, եթե ամենամոտ մրցակցից առաջ է անցնում 10 տոկոսով: Եթե նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկին դա չհաջողվի, ապրիլի 2-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: Քանի որ քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է երկուշաբթի եւ ընտրարշավի առաջատարները 40 տոկոսի նիշից հեռու չեն, փորձագետներից ոչ մեկը մինչեւ հիմա չի կարողանում կանխատեսել՝ արդյոք քվեարկության նոր փուլի անհրաժեշտություն կլինի, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ