News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ներգաղթի հիմնական ուղղությունների շուրջ նախագծեր է կազմել՝ ուղղված ԱՄՆ-ում ապօրին բնակվող ներգաղթյալների ակտիվորեն ձերբակալմանն ու արտաքսմանը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Ջոն Քելիի ստորագրած ծառայողական փաստաթղթերին։

Քելին ծրագրում է մ քանի հազար մարդու վարձել, ինչպես նաեւ առավել մանրամասն տեղեկատվություն տալ այն մարդկանց մասին, որոնց անհապաղ արտաքսում է սպասվում։ Դրանց թվում են նաեւ հանցանք գործած ապօրինի ներգաղթյալները։

«Երկրի հարավային սահմանին ապօրինի ներգաղթի ալիքը ծանրաբեռնել է դաշնային գործակալություններն ու ռեսուրսները, ինչպես նաեւ ԱՄՆ ազգային անվտանգությունը զգալիորեն խոցելի դարձրել», — ասվում է փաստաթղթերից մեկում։

Նախարարությունը միայն թույլ կտա երեխաներ ունեցող երիտասարդներին մնալ երկրում ու աշխատանքի թույլտվություն ստանալ։

Համաձայն նախագծի՝ Քելին նաեւ մտադիր է հավելյալ 10 հազար մարդու վարձել աշխատանքի, իսկ եւս 5 հազարի՝ սահմանապահ ծառայություններում։ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախագծի իրացման նպատակով Քելին ԱՄՆ սահմանապահ մաքսային ծառայությանը կոչ է անում «անհապաղ սկսել պատի նախագծումն ու կառուցումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ