News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քուրդ խորթ հոր սպանության համար 8 տարվա ազատազրկման դատապարտված Մաքսիմ Բաքոյանը ներման խնդրանքով կդիմի Հանրապետության նախագահին: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբան Մամիկոն Մուրադյանը:

Նշենք, որ օրերս Վճռաբեկ դատարանը մերժել է Բաքոյանի փաստաբանի բողոքը եւ օրինական ուժի մեջ թողել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով Մաքսիմ Բաքոյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտել գյումրեցի երիտասարդին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին:

2014 թվականի մարտին Մաքսիմը, որը մինչ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել:

Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաստաբանները պնդում են, որ Միկա Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի...
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում...
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի…
Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո)
Տեսանյություն երեւում է, թե ինչպես է հողաշերտը փլվում ու սահում ցած...
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային...
Ամենաշատ