News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն, շուրջ 36 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող Գայանե Մարգարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նման որոշում է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Դատարանը որոշել է Մարգարյանին կալանքից ազատել 1,5 մլն դրամի չափով գրավի դիմաց:

Նշենք, որ Գայանե Մարգարյանը կալանավորվել էր 2014թ. նոյեմբերից: Գործը դատարան է ուղարկվել 2015թ.-ի աշնանը, մինչեւ հիմա դատաքննություն է ընթանում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ:

Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետով: Փառանձեմ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Արաքս Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Գայանե Մարգարյանը կալանավորված էր, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Մի քանի մարդ վիրավորվել է...
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է...
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Մերձմոսկվայում այրվում է պլաստիկե խողովակների 2 հազար քառակուսի մետր տարածքով պահեստը
Մոսկվայի մարզի Ռամենսկի քաղաքային օկրուգում պլաստիկե խողովակների պահեստ է այրվում...
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
Վեց մարդ մահացել է, տուժել է մեկ հոգի մզկիթի վրա հարձակման պատճառով...
Ամենաշատ