News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոսի պահպանության ծառայության պետը տեղյակ չէ, թե Բեռլինի կլինիկայում ով է նկարահանել Իլյա 2-րդի տեսաուղերձը: Սոս Օհանաշվիլին պնդում է, որ իր տրամադրության տակ տեղեկություն չունի, թե ինչու է ուղերձը 2 մասով հրապարակվել, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Ուղերձի առաջին մասը հրապարակվել է փետրվարի 16-ին Զուգդիդի եւ Ցաիշի թեմի ֆեյսբուքյան էջում: Ուղերձում Իլյա 2-րդը խոսում է Գեորգի Մամալաձեի կալանավորման մասին, ում Վրաստանի դատախազությունը մեղադրում է «բարձրաստիճան հոգեւոր անձին» թունավորելու փորձի մեջ: Պատրիարքը ձերբակալությունը «տարօրինակ եւ ոչ նորմալ է» համարել:

Փետրվարի 18-ին «Օբյեկտիվ» հեռուստաընկերությունը ուղերձի մեկ այլ տարբերակ է հրապարակել՝ նշելով, որ այն ամբողջական է: Այս դեպքում եւս Իլյա 2-րդը հարց է հնչեցնում. «Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է հայր Գեորգին ասում մերթ մի բան, մերթ մեկ այլ բան, ո՞ւմ հանձնարարությամբ է դա տեղի ունենում»: Այս հրապարակումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել:

Սոսո Օհանաշվիլին ասել է, որ նկարահանումը կատարելիս ինքը կլինիկայում չի եղել:

Նա նաեւ հայտնել է, որ պատրիարքի շրջապատը փորձում է խուսափել Մամալաձեի կալանավորման թեմայից եւ այդ մասին Իլյա 2-րդի հետ չխոսել, մինչեւ նրա հայրենիք վերադառնալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ