News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր չէ զավթել իրաքյան նավթը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթթիսը լրագրողների հետ զրույցում, որոնք Պենտագոնի ղեկավարին ուղեկցում էին Իրաք կատարած չհայտարարված այցի ժամանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Կարծում եմ, որ այս սենյակում բոլոր հավաքվածները, ինչպես եւ բոլորը Ամերիկայում, միշտ վճարել են մեր գազի ու նավթի համար ու ես վստահ եմ, որ մենք ապագայում էլ այդպես ենք անելու,- ասել է Մեթթիսը,- Մենք ինչ -որ մեկի նավթը զավթելու համար չենք Իրաքում»։

Մեթթիսն Իրաքում հանդիպումներ է ունենալու վարչապետ Հայդեր ալ Աբադիի ու այլ պաշտոնյաների, նաեւ գեներալ լեյտենանտ Սթիվեն Թաունսենդի հետ, որը ԻՊ դեմ մարտնչող ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հրամանատարն է։

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեթթիսին հանձնարարել էր մշակել ԻՊ դեմ պայքարի ակտիվացման ծրագիր, որը պետք է նախագահին ներկայացվի 30 օրվա ժամկետում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ