News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լավրովը մերկապարանոց ու «մատից ծծած» է անվանել Չեռնոգորիայում հեղաշրջման ծրագրմանը մասնակցություն ունենալու կապակցությամբ ռուսական հատուկ ծառայությունների հանդեպ մեղադրանքները, հայտնել է Newsru–ն։

Մեկնաբանելով The Telegraph–ի հոդվածում  հրապարակված տեղկությունը՝ Լավրովը լրագրողներին հայտնել է, որ «բրիտանական լրատվամիջոցները ամեն ինչին խառնվում են,նրանք իրենց արդեն բազմիցս ցուցադրել են,  այդ թվում այնպիսի ակնհայտորեն մատից ծծած իրավիճակներում, ինչպիսին է Լիտվիենկոյի գործը ու դրա շուրջ նրանց մեկնաբանությունները»։

«Ինչ վերաբերում է ձեր հիշատակած նորությանը, ապա այն էլ է մեր ու մեր երկրի հասցեին հնչող բոլոր մյուս մերկապարանոց մեղադրանքների շարքում»,- հավելել է նա։ «Այդ մեղադրանքներից ոչ մեկի վերաբերյալ ոչ մի փաստ չի ներկայացվել»,- շեշտել է նա։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ