News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում մեկնարկել է այն օրինագծի քննարկումը, որը կգործարկի Լիսաբոնյան պայմանագրի 50-ր հոդվածը՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ, հայտնում է BBC–ն։

Ստորին՝ Համայնքների պալատը, աջակցել է համապատասխան օրինագիծը փետրվարի 8-ին։ Այն վարչապետ Թերեզա Մեյին իրավունք կտա պաշտոնապես ԵՄ-ին տեղեկացնել միությունը լքելու մտադրության մասին։

Մինչդեռ Լորդերի պալատում պահպանողականների կառավարությունը բացարձակ մեծամասնություն չունի, ինչը կարող է դժվարացնել փաստաթղթի ընդունումը։

Ընդդիմությունն ու անկախ պատգամավորները մտադիր են երաշխիքներ պահանջել Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Թերեզա Մեյը մինչ այդ խոստացել էր ԵՄ-ից դուրս գալու բանակցությունները սկսել մինչեւ մարտի վերջ։ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը նախատեսում է երկու տարվա ժամկետ՝ ԵՄ-ից երկրի հեռանալու մասին բանակցությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ