News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պատրիցիա Ռեջիանին, որը պատվիրել էր նախկին ամուսնու ու Gucci նորաձեւության տան ժառանգորդի սպանությունը, ազատ է արձակվել դատավճռից գրեթե 20 տարի անց, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Մաուրիցիո Գուչչիին սպանել էին Միլանում 1995-ին։ Լրագրողները վարկած էին առաջադրել,որ «սեւ այրին»  նախկին ամուսնու սպանությունը կազմակերպել էր, քանի որ վերջինն ուզում էր ընտանեկան բիզնեսում իր մասնաբաժինը վաճառել բահրենյան ընկերությանը։

«Սեւ այրին» բանտից դուրս է եկել 2013-ին, այս տարիներին նա տնային կալանքի տակ էր, նաեւ հարկադիր աշխատանքներ էր կատարում։ 2017-ի փետրվարի 20-ին դատարանը որոշել է օրինակելի պահվածքի համար կրճատել 68-ամյա Ռեջիանիի ժամկետը ու նրան ազատություն է շնորհել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ