News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ես Հայաստանին չէի վերագրի այդպիսի հավակնոտ դերակատարումային հեռանկարներ, ինչպիսին է միջնորդ լինելը։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է DW հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Հայաստանին կարելի է անվանել Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ միջնորդ։

Նա նշել է, որ միջնորդ լինելու նման հավակնոտ դերակատարումային հեռանկարներ չէր վերագրի Հայաստանից։ «Բայց Հայաստանն, իրոք, կարող է օրինակ ծառայել, ինչո՞ւ ոչ։ Եվ ԵՄ-ից իմ գործընկերներից շատերն են ասում՝ տեսեք, դուք ԵՏՄ անդամ եք, սակայն անկեղծ ու բաց համագործակցություն եք  զարգացնում ԵՄ-ի հետ։ Մենք ավանդաբար շատ ամուր հարաբերություններ ունենք շատ եվրոպական երկրների հետ։ Եվ դա մեր անկախացումից հետո չի սկսվել, պատմականորեն է այնպես ստացվել, որ հայ ժողովուրդը արդեն ոչ մեկ հարյուրամյակ կապեր ունի եվրոպական մայրցամաքի շատ ժողովուրդների հետ։

Այս առումով մենք շատ բաց ենք վարում մեր քաղաքականությունը, բաց այն իմաստով, որ սերտ համագործակցություն ենք ուզում բոլոր նրանց հետ, ովքեր նույնն են ուզում։ Եվ մենք չենք ուզում օգտվել հակասություններից կամ խնդիրներից, որոնք կան առանձին երկրների միջեւ, որպեսզի դրանից ինչ-որ բան շահենք։ Դա վատ մոտեցում է հեռանկարի տեսակետից, դա կարող է բումերանգի պես մեզ հարվածել։ Դրա համար ել մենք ասում ու անում ենք այն, ինչ ասում ենք։ Մենք անում ու ասում ենք այն, ինչ անում ենք»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ