News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանում վերջին ժամանակներս զարգացող իրադարձությունները աննախադեպ են Վրացական ուղղափառ եկեղեցու համար, ասվում է Վրաստանի կաթողիկոս- պատրիարք Իլիա 2-րդի հայտարարության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստանը»

Վրացական պատրիարքարանի շուրջ սկանդալը բորբոքվել է հոգեւորական Գեորգի Մամալաձեի կալանավորումից հետո, որին մեղադրում են Պատրիարքարանի մոտ կանգնած անձնավորության սպանությունը ծրագրելու մեջ։Հոգեւորականին ձերբակալել են փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա ուղեւորվում էր Գերմանիա, որտեղ այդ օրերին բուժում էր ստանում Իլիա երկրորդը։ Մամալաձեի ուղեբեռում գտել էին նատրիումի ցիանիդ։

«Այս երկու շաբաթվա ընթացքում, երբ ես բուժում էի ստանում Գերմանիայում, ստեղծվել է շատ տարօրինակ իրավիճակ, որը նախադեպ չունի Վրացական եկեղեցու պատմության մեջ։ Եվ սա ոչ միայն եկեղեցու, այլեւ ժողովրդի ու պետության խնդիրն է։ Դրա համար էլ իշխանությունները պետք է ակտիվորեն միանան ու կարծում եմ՝ դուք էլ եք զգում դրա կարեւորությունը»,- ասել է Իլիա 2-րդը։

«Արդեն կա արձագանք արտասահմանից, հարցնում են, թե ինչ է կատարվում Վրաստանում։ Մենք որոշակի դիրքորոշում, որոշակի հետաքննություն չունենք , դրա համար էլ իշխանությունները պետք է օգնեն։ Պետք է համատեղ հետաքննություն իրականացվի պետության ու եկեղեցու ջանքերով ու մենք պետք է ժողովրդին պատասխան տանք, ժողովուրդն անհանգիստ է։ Կարծում եմ, որ բոլորը կհանդարտվեն ու ամեն ինչ լավ կլինի, բայց բոլոր իրադարձությունները պետք է կոչվեն իրենց անուններով»,- նշել է Իլիա երկրորդը։

Տարբեր վարկածներ են շրջանառվում, թե մահափորձն ում դեմ էր ծրագրվում։ Դատախազությունն առայժմ զերծ է մնում մանրամասները հրապարակելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ