News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայում կայացել է «Ջերմ սիրտ» մրցանակաբաշխության արարողությունը, պարգեւատրվել են պատանի հերոսներ, որոնք համարձակ արարքներ են գործել։ Նրանցից մեկն էլ հայազգի Տիգրան Բաղդասարյանն է ՝ Ստավրոպոլի երկրամասից, գրում է «ԿՊ»-ն։

2014-ի օգոստոսին Տիգրանը ծնողների հետ հանգստանում էր Կիսլովոդսկի ակվապարկում։ Այդ օրը այնտեղ շատ մարդ կար՝ մանավանդ երեխաներ։ Ոչ ոք չէր նկատել, թե ինչպես է երեք տարեկան տղան սահել ու ջուրն ընկել։ Երեխան արդեն սկսել էր խեղդվել, դա տեսնելով՝ Տիգրանը նետվել էր ջուրը՝ նրան օգնելու։ Լողալով հասնելով երեխային, ՏԻգրանը սուզվել էր ջրի տակ, նրան հանել լողավազանից ու սկսել արհեստական շնչառություն անել։ Երբ օգնության են հասել մեծահասակները, երեխային արդեն ոչինչ չէր սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ