News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փախստականնե՛ր, բարի գալուստ» մակագրությամբ պաստառը են կախել Նյու Յորքի Ազատության արձանից, հաղորդում է NBC New Yorkը։

Այժմ ոստիկանությունը պարզաբանում է, թե ով կարող էր կախել վեց մետրից ավելի երկարությամբ պաստառը։ Այն կախված է մնացել մեկ ժամից ավելի։

Միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել անհայտ անձը, ով սոցկայքերում կառավարում է  Alt Statue of Liberty օգտահաշիվը։ Նրա խոսքով՝ «դա պաշտոնական խումբ չէ, այլ սովորական քաղաքացիներ են, որոնք ցանկանում են ինչ-որ բան ասել այն Ամերիկայի մասին, որին հավատում են»։

«Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ Ամերիկան աշխարհում ազատության փարոսն է, երկիրը կառուցվել է ներգաղթյալների կողմից։ Երկրների կամ կրոնների զատումը դեմ է մեր արժեքներին», — ասել է օգտահաշվի ադմինիստրատորը։

Նշվում է, որ ԱՄՆ-ում ազգային հուշարձաններին պաստառներ կախելը արգելվում է օրենքով։

Միջադեպը տեղի է ունեցել այն օրը, երբ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է ներգաղթի ոլորտում միջոցառումների ընդլայնման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ