News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստան - Վրաստան - Հայաստան - Իրան էներգետիկ միջանցքի նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017 թվականի երկրորդ կիսամյակում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Նա հայտնել է, որ Իրանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկել են երկու նախագիծ՝ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան» եւ «Ռուսաստան-Ադրբեջան-Իրան» էներգետիկ միջանցքների նախագծերը, որոնք միավորելու են այդ երկրների էներգահամակարգերը:

Ադրբեջանի մասնակցությամբ երկրորդ նախագծով կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների մասնագետները մարտին կհանդիպեն եւ կքննարկեն տեխնիկական առաջադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ