News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մենք անտարբեր չենք Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակի ճակատագրի հանդեպ: Այս մասին փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է այն սկզբունքին, որի համաձայն՝ գրասենյակները բացվում են երկրի ցանկությանը համապատասխան: «Տվյալ դեպքում առավել եւս անտարբեր չենք, քանի որ գրասենյակի ղեկավարը Ռուսաստանի քաղաքացի է»,- նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին, ապա Լավրովը նշել է, որ դրանք պետք է համապատասխանեն ԵԱՀԿ-ի սկզբունքներին եւ ոչ մի կասկած չառաջացնեն: Նա հիշեցրել է, որ տվյալ դեպքում ադրբեջանցի գործընկերների մոտ հարցեր են առաջացել: Գերմանիայի, այնուհետեւ Ավստրիայի նախագահությունն այս հարցով ակտիվորեն զբաղվել է: Ինձ թվում է, որ Ավստրիայի նախագահության վերջին առաջարկը ծագած բոլոր խնդիրները լուծում է: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի այդ հարցին վերադառնալ եւ իրավիճակը հաղթահարել, նշել է Լավրովը:

Նախկինում հաղորդվել է, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցում կոնսենսուսի բացակայության պատճառով գրասենյակի գործունեությունը ժամանակավորապես «առկախվել» է: Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել ականազերծման տրենինգներին վերաբերող ծրագրերի կապակցությամբ: Գերմանիայի, այնուհետեւ Ավստրիայի նախագահությունը փորձել է Ադրբեջանին համոզել պահանջների անհիմն լինելը, սակայն դեռեւս անարդյունք: Հայկական կողմը համաձայնվել է ծրագիրը դադարեցնել, սակայն Ադրբեջանը շարունակում է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասեյակի աշխատանքին խանգարելու փորձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ