News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Բուրհան Քուզուն քննադատել է Ադրբեջանում Մեհրիբան Ալիեւային առաջին փոխնախագահի պաշտոնին նշանակելը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ AKP–ի պատգամավոր Բուրհան Քուզուն հայտարարել է, թե Ադրբեջանում տեղի ունեցած նշանակումը սխալ է։ «Կնոջը փոխնախագահ նշանակելը ոչ միայն սխալ է, այլ նաեւ ոչ էթիկ»,–ասել է թուրք պատգամավորը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ, ինչը մեծ արձագանք  է գտել նաեւ Թուրքիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ