News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եթե մարդկությունը չհրաժարվի մեկանգամյա գործածման շշերից, փաթեթներից ու բաժակներից, նաեւ պլաստիկ միկրոմասերից բաղկացած կոսմետիկ միջոցներից, ապա մինչեւ 2050թ համաշխարհային օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ։Այս մասին նախազգուշացնում են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցերով ծրագրի փորձագետները։

Ծրագրի հովանավորությամբ գործարկվել է ծովային աղբի դեմ պայքարի համաշխարհային աննախադեպ արշավ։ Դրան արդեն միացել են բազմաթիվ հանրահայտ մարդիկ ու հայտնի ապրանքանիշներ։ Փորձագետները համարում են, որ թափոնները ու աղբը ծովը նետելն է ամբողջ աշխարհի ափամերձ գոտու դեգրադացման պատճառը։ Համաշխարհային օվկիանոս նետվող աղբի գրեթե 80 տոկոսը պլաստիկ է, որը կայուն թունավոր նյութերի կուտակման աղբյուր է համարվում ։

«Եկել է ժամանակը լուծել պլաստիկի հարցը, որը կործանում է մեր օվկիանոսը։ Այն աղտոտում է ԻՆդոնեզիայի լողափները, նստում Հյուսիսային բեւեռում օվկիանոսի հատակին, սննդային շղթայով հայտնվում մեր սեղաններին։ Մենք պետք է կանգնեցնենք այս վտանգավոր միտումը»,- ասել է ծրագրի ղեկավար Էրիկ Սոլհեյմը։

ՄԱԿ-ի տվյալներով տարեկան օվկիանոս է թափվում ավելի քան ութ միլիոն տոննա պլաստիկ թափոն։ Ծովերի մաքրության համաշխարհային արշավը մեկնարկել է Բալիում, որտեղ անցնում էր Համաշխարհային օվկիանոսի հարցերով համաշխարհային գագաթնաժողովը։ Այն կոչ էր անում կառավարություններին կրճատել պլաստիկի, պլաստիկ փաթեթների օգտագործման ծավալները, փոխել արդյունաբերական արտադրանքի նկատմամբ պահանջները։ Առաջարկներից մեկն էր արգելել ցելոֆանային փաթեթների գործածումը ու մեծ հարկեր սահմանել պլաստիկ փաթեթավորումով ապրանքների համար։ Փորձագետները նախազգուշացնում են, որ առանց այդ միջոցառումների օվկիանոսի աղտոտումը անշրջելի կդառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ