News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է երկրի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ՝ խոստանալով երկիր վերադարձնել միլիոնավոր աշխատատեղերը, որոնք կորցրել են արտադրությունն արտերկիր տանելու հետեւանքով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հանդիպման մասնակիցներ են եղել General Electric-ի, Lockheed Martin-ի, Ford-ի, Johnson&Johnson-ի եւ առաջատար այլ արդյունաբերական ընկերությունների ղեկավարները:

Հանդիպման օրակարգում են եղել հանքային պաշարների կարգավորման նորմատիվները, ռազմական նշանակության ապրանքների արտահանման կանոնները, հարկային օրենքները:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերի խոսքով՝ նախագահ Թրամփը կարծում է, որ բիզնեսի ղեկավարների հետ նման քննարկումները «կօգնեն մրցակցային ծրագիր մշակել, որը կվերացնի նոր աշխատատեղերի ստեղծմանը խոչընդոտող արգելապատնեշները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ