News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել` դիպլոմներ կեղծելու եւ դրանք կաշառքի դիմաց տարբեր անձանց տրամադրելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռաֆիկ Խաչատրյանը համաձայնել է իր ծանոթի առաջարկին` նրա միջնորդությամբ ԱՄՆ-ում բնակվող եւ Հայաստանից բացակայող մի շարք անձանց տվյալներով դուրս է գրել նշված համալսարանի բարձրագույն կամ մասնագիտական կրթության մասին ավարտական դիպլոմներ: Յուրաքանչյուր դիպլոմի դուրս գրման համար որպես կաշառք պահանջել է 700-900 ԱՄՆ դոլար, այնուհետեւ իր ծանոթից ստացված անձանց տվյալներով պատրաստել է պետական նմուշի 7 դիպլոմ եւ որպես կաշառք ստացել է 5 հազար 9 հարյուր ԱՄՆ դոլար:

Բացի դրանից, Ռաֆիկ Խաչատրյանը 2015թ. մայիսին կազմել է Ւրանի քաղաքացու տվյալներով չհավատարմագրված դիպլոմ ու դրա հավելվածը եւ տրամադրել իրեն դիմած անձնավորությանը:

Ռեկտորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը,) եւ 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նշենք, որ Ռաֆիկ Խաչատրյանը փիլիսոփայության գիտությունների դոկտոր է, սպորտի վաստակավոր աշխատող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ