News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում պատգամավոր Բորիսլավ Բերյոզան Գերագույն ռադային հերթական նիստին բերել է փափուկ Սպասողի, հայտնում է «112 Ուկրաինան»։

Պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն է հրապարակել «Սպասողը, ուկրաինացիների մեծ մասի նման, սպասում է, թե երբ են պատգամավորները հաճախելու Ռադա ու աշխատելու։ Եվ սպասում են որակյալ փոփոխությունների Կառավարությունից։ Նա համբերություն ունի։ Ժամանակը նույնպես։ Ինչը չի կարելի ասել Ուկրաինայի մասին»։

Բերյոզայի խոսքով, ինքը գոհ է, որ որոշ պատգամավորներ վիրավորվել են նիստի դահլիճում Սպասողի հայտնությունից։

Քանդակը, որը Ռուսաստանում հայտնի է Սպասող անունով, ստեղծել է հոլանդացի նկարչուհի Մարգրիտ վան Բրիֆորթը։ Այդ տարօրինակ արարածի կերպարը նա մտովի պատկերացրել է, երբ նայում էր բժիշկների մոտ հերթերում սպասող պացիենտներին։ Քանդակի բնօրինակը Լեյդենի համալսարանի բուժկենտրոնում է ցուցադրված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ