News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ին կհավաքվեն Բարսելոնայում` մասնակցելու միջազգային ամենախոշոր ՏՏ իրադարձություններից մեկին` «Mobile World Congress»-ին: 

Տեսաձայնային եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններն այնտեղ են գնում գործարար կապեր հաստատելու, ինքնագովազդվելու, շփվելու, ոլորտի զարգացման միտումներին ծանոթանալու։

Հայաստանն այս տարի առաջին անգամ անմասն չի մնա հեռահաղորդակցական իրարանցումից ու  պատվիրակություն կուղարկի «Mobile World Congress»: Կոնգրեսին մասնակցելու է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` կոնգրեսը հեռահաղորդակցության ոլորտի ամենաներկայացուցչական միջոցառումն է. «Եթե համեմատենք սպորտի հետ, «Mobile World Congress»-ը մոտավորապես օլիմպիական խաղերի մակարդակի միջոցառում է»,- ասաց նա։

«Mobile World Congress»-ում այս տարի իր տաղավարը կունենա նաեւ հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ այն ստեղծվել է 2013-ին, իսկ հետագա տարիներին անընդհատ զարգացել: Այսօր «Զանգին» ժամանակակից սուրհանդակ է, որով կարելի է զանգել, հաղորդագրություններ ուղարկել եւ տեսազանգեր կատարել «iOS» եւ «Android» օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններից ու պլանշետներից:

Ընկերությունն  այսօր ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ. այդ թիվը շարունակաբար աճում է։ Ամեն օր «Զանգի»-ին են միանում մի քանի տասնյակ օգտատերեր:

«Ունենք տասնյակ կորպորատիվ հաճախորդներ։ Դրանք հեռահաղորդակցության օպերատորներ են 12 երկրից։ Առաջիկայում սպասվում է համագործակցություն հայաստանյան օպերատորներից որեւէ մեկի հետ»,-հայտնեց Վահրամ Մարտիրոսյանը։

Հայաստանում «Զանգի»-ի մասին շատերը գիտեն, սակայն ընկերությունը միջազգային շուկայում ապրանքանիշը ճանաչելի դարձնելու խնդիր ունի: «Mobile World Congress»-ին մասնակցելու հիմնական նպատակներից մեկն էլ դա է:

«Մյուսը ուղիղ բիզնես նպատակներն են, այսինքն՝ հաճախորդներ ձեռք բերելը»,- նշեց ընկերության տնօրենը։

Անդրադառնալով կոնգրեսին նախարարի մասնակցությանը` նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշեց, որ համընթաց նախատեսվում են մի քանի կարեւոր հանդիպումներ։

«Հուսով եմ, որ հանդիպումները կլինեն արդյունավետ եւ դրական ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլեւ կնպաստեն ոլորտի զարգացմանն ու որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- ընդգծեց Բորիս Դեմիրխանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ