News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից քաղաքի փողոցներ լցված ջրերը իրենց մեջ վտանգավոր նյութեր չեն պարունակում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրել են գործարանի աշխատակիցները:

«Փողոց թափված ջուրը իր մեջ որեւէ վտանգավոր նյութ չի պարունակում, այն անգամ կարելի էր խմել»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: Խողովակաշարի վթարի պատճառն ըստ աշխատակցի՝ եղել է ջրի բարձր ճնշումը: Տեխնիկական ջրերի խողովակի պայթյունի հետեւանքները վերացվել են «Քիմպրոմի» աշխատակիցների, փրկարարների եւ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների ջանքերով:

Ժամի 13-ի դրությամբ դադարեցվել է ջրի հոսքը դեպի Դեմիրճյան փողոց:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը հաղորդել էր, որ այսօր՝ փետրվարի 25-ին, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ժամեր շարունակ գործարանի տարածքից մեծ քանակությամբ ջուր է լցվել քաղաքի փողոցները: Գործարանի սնանկության գծով կառավարիչը լրագրողներին արգելել է մտնել գործարանի տարածք ու տեսանկարահանել վթարված խողովակաշարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ