Ավտոմեքենայի վարորդը Լոնդոնում հարվածել է հետիոտններին, տուժել է հինգ մարդ, հաղորդում է Mirror պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Լոնդոնի հարավ-արեւելքում: Վարորդը ավտոմեքենայով մայթ է բարձրացել, հարվածել մի քանի մարդու, ապա բախվել պատին:
Հինգ տուժածներ հոսպիտալացվել են: Միջադեպի պատճառները պարզաբանվում են: