News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեջ կասկածվող Վարդան Հովսեփյանը Գյումրիի բնակիչ է, սակայն Երեւանում էր ապրում:

NEWS.am-ի հետ զրույցում 25-ամյա Վարդանի մայրը` Անուշ Հովսեփյանը, նշեց, որ ինքը չի հավատում, որ որդին կարող էր մարդ սպանել:

«Երեկ պիտի Գյումրի գար, թե ինչպես է եղել, որ Թլիկում է հայտնվել, մենք չգիտենք, խաբար չենք: Իրիկունն արդեն զանգեց, ասաց, որ Թալինի ոստիկանությունում է: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, մենք խաբար չենք, թե ուրիշի պատճառով է եղել, չգիտենք, սպանվածին էլ չենք ճանաչում»,- ասաց տիկին Անուշը:

Վարդան Հովսեփյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը եւ բնակվում էր Երեւանում: Թե որտեղ էր աշխատում, մայրը չհայտնեց:

Նշենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` փետրվարի 26-ին ժամը 17.45-ին ոստիկանության Թալինի  ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 20-ամյա Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, 25-ամյա Վարդան Հ.-ն Երեւանի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջեւ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել եւ բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Վարդան Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ