News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետական գույքի կառավարման վարչությունում 2011թվականից գործում է Գույքի  հանձնման-ընդունման մշտական հանձնաժողովը, որը շարժական եւ անշարժ գույքի ուսումնասիրման, տեղազննման ծավալուն աշխատանք է իրականացնում: Մասնավորապես,  պետական կառավարման մյուս մարմինների հետ համատեղ նաեւ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերությունների, սեփականության վկայականներում  առկա անճշտությունների վերացման աշխատանքներ են կատարվում, ինչից հետո գույքն ընդունվում է Վարչության տնօրինությանը կամ    հանձնվում պետական այլ մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց: Հանձնաժողովի 10 անդամներն այս աշխատանքներն իրականացնում են ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հաճախ նաեւ մարզեր  են գործուղվում:

2016թ. ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները հաշվառել եւ ՊԳԿՎ հաշվեկշիռ են ընդունել 469   միավոր շենք եւ շինություն, որից 402-ը՝ հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների եւ այլ ՊՈԱԿ-ների անշարժ գույք,  ինչպես նաեւ՝ 17 բնակարան, 45 տարածք եւ 5 հողամաս: Իրականացված կարեւորագույն աշխատանքներից է նաեւ գյուղական ամբուլատորիաների վերակազմակերպումից հետ առանձնացված անշարժ գույքի ընդունումը Վարչության տնօրինություն:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 26-ի թիվ 346-Ն որոշմամբ սահմանվել է, որ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին/ՊՈԱԿ-ներին/, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) պետք է հանձնվեն  Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը եւ այս գործընթացը եւս մեծ ակտիվություն է ստացել վերջին տարիներին:

2016թ. Վարչության տնօրինությանն է ընդունվել նաեւ 3716 միավոր շարժական գույք, որից 467-ը տրանսպորտային միջոցներ են՝ ՀՀ գործադիր տարբեր մարմիններից: Խոսքը հիմնականում օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների մասին է, իսկ 3249 միավոր շարժական գույքի զգալի մասը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրինն է:

2016թ. վարչության հաշվեկշռից հանվել է 226 միավոր անշարժ գույք, որից՝ 101 բնակարաններ նվիրաբերվել են բնակիչներին: Վարչության հաշվեկշռից հանված 1142 շարժական գույքից 167-ը աճուրդներով օտարված տրանսպորտային միջոցներ են, 975-ը՝ այլ շարժական գույք: Նույն ժամանակահատվածում հաշվեկշռից հանվել է 249 միավոր՝ լուծարումից հետո մնացած գույք:

2017թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզպետարանների ենթակայության հանրակրթական դպրոցների 20 միավոր անշարժ գույք արդեն իսկ ընդունվել է Վարչության կողմից,  եւս 40 միավոր էլ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

ՀՀ կառավարության տարբեր որոշումներով  Վարչության տնօրինությանն է ընդունվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ» եւ «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ների 26 միավոր անշարժ գույքը, ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքի 3 գյուղական ամբուլատորիաների վերակազմակերպման

արդյունքում ստեղծված ՊՈԱԿ-ների 6 միավոր գույքը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ընդունվել եւ Երեւանի քաղաքապետարանին է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամաս՝  հետագայում նոր աղբավայր նախագծելու, կառուցելու եւ շահագործելու նպատակով:

2017թ. 2 ամիսների ընթացքում վարչության տնօրինությանն է ընդունվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն ամրացված՝ 1 եւ ՀՀ առողջապահության նախարարությանն ամրացված 11 տրանսպորտային միջոց: Այս ժամանակահատվածում Վարչության հաշվեկշռից հանվել է 2 միավոր անշարժ գույք, 1 հողամաս եւ աճուրդով վաճառված 148 տրանսպորտային միջոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ