News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2008 թ. Մարտի մեկից  արդեն 9 տարի է անցել, մինչ օրս իրավական գնահատական  չի տրվել այդ եւ հաջորդող 20 օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ հրամանով ՀՀ անզեն քաղաքացիների նկատմամբ իրականացված պետական ահաբեկչությանը, բացահայտված չեն առնվազն տասը զոհերի մահվան հանգամանքները, եւ ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Արձագանքելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության հայտարարություններին, որոնցով վերջինս հասարակության աջակցությունն է ակնկալել՝ զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու գործում՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս հանդես է եկել դրան ուղղված առաջարկություններով, հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվական հարցումներով:

Բոլոր դեպքերում պատասխանը նույնն է եղել՝ «քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը, այդ թվում՝ տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:

Կազմակերպությունը ամիսներ առաջ առաջարկել էր նաեւ հարցաքննել ՀՀ ներկայիս ոստիկանապետ, 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վլ. Գասպարյանին՝ հիմք ընդունելով լրատվամիջոցներից մեկին տարբեր ժամանակահատվածներում վերջինիս տված իրարամերժ բովանդակությամբ հարցազրույցները: Դրանցում Վլ. Գասպարյանը մեկ պնդում էր, որ հակասահմանադրական որեւէ գործողություն ինքն ի պաշտոնե չի իրականացրել եւ տրամաբանական համարում բանակի ներգրավումը, ապա ժխտում ինքն իրեն՝ բացառելով բանակի մասնակցությունը մարտիմեկյան իրադարձություններին: Իսկ ավելի ուշ՝ առաջարկում սրբագրել իր որոշ պատասխաններ:

Սրան ի պատասխան ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը բավարարվել էր «նամակը քրեական գործին կցելով» միայն՝ «անհրաժեշտության դեպքում» քննչական գործողություններ կատարելու խոստումով՝ բացարաձակ ոչ շահագրգիռ կեցվածք ընդունելով մարտիմեկյան հանցագործությունները կատարածներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու գործում:

Ինը տարի շարունակ քրեական գործի քննությունը դոփում է տեղում, եւ առավել, քան ակնհայտ է, որ իրավասու մարմինները գործին ընթացք տալու եւ նույնիսկ սպանությունը կատարողներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու «անհրաժեշտություն» չեն տեսնում:

Անպատժելիությունը մնում է չհաղթահարված...»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ