News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանությունները խոչընդոտում են Մարտի 1-ի բացահայտմանը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանը:

«Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից 8-ը հայտարարում են, որ, եթե իրենք գան իշխանության՝ բացահայտելու են Մարտի 1-ը: Սա ամրագրումն է այն բանի, որ Հայաստանում ՀՀԿ-ն խոչընդոտում է Մարտի 1-ի բացահայտմանը: Միեւնույն ժամանակ, ես նույնիսկ անհարմար եմ զգում այս օրերին պատասխանել հարցին, թե, եթե մենք գանք իշխանության՝ կբացահայտենք, թե չէ: Որովհետեւ սա այն խնդիրն է, որ քաղաքական ուժը չպետք է հիշի ընտրությունների ժամանակ, պետք է ընթացքում ապացուցի, որ ինքն այս երկրի փոփոխությունները տեսնում է նման գործերը բացահայտած»,-ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե իշխանությունները ընտրակեղծիքների գնան՝ «Ելք» դաշինքը Երեւանի Ազատության հրապարակում շարունակելու է պայքարը՝ հանուն արդարության:

Նշենք, որ «Ելք» դաշինքն այսօր երթով շարժվել է դեպի Մյասնիկյանի արձան եւ հարգեցլ Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ