News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեւանի Խանջյան փողոցում գտնվող վերամբարձ կռունկից նետվել սպառնացող տղամարդուն որպես անհայտ կորած երեք օր որոնել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Թ. Ղազարյանը: Նա նշեց, որ այսօր ԱԻՆ-ից են զանգել եւ տեղեկացրել, որ երեք օր առաջ տնից դուրս եկած եւ չվերադարձած ամուսինը Երեւանում բարձրացել է վերամբարձ կռունկի վրա եւ սպառնում է նետվել:

«Տաքսի էր քշում օրավարձով, խփել էր մեքենան եւ մեքենայի տերը 1 միլիոն դրամ է պահանջում, մենք էլ էդ գումարը չունենք: Բանկերից վարկ է պահանջում, որ պարտքատերերին գումարը տա, վարկ չեն տալիս: Պարտքատերերն էլ անընդհատ անհանգստացնում են»,-պատմեց նրա կինը:

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այս պահին 57-ամյա Մ. Մ-ին կինը համոզում է, որպեսզի նա ներքեւ իջնի, սակայն, տղամարդը շարունակում է մնալ վերամբարձ կռունկի վրա:

57-ամյա տղամարդը պահանջում է, որ իրեն բանկերը վարկ տրամադրեն, որպեսզի կարողանա պարտքատերերին տալ գումար:

Այս պահին տղամարդու հետ աշխատում են հոգեբանները, սակայն, նա թույլ չի տալիս, որպեսզի փրկարարներն իրեն մոտենան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12:10-ի սահմանում  քաղաքացին Երեւան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա է բարձրացել եւ սպառնում է նետվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ