News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Մինչեւ ապրիլի 2-ը այդպիսի նախադեպեր չեն լինելու, դրանից հետո կանդրադառնանք մարդկանց հազարավոր խնդիրներին: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությանը, ըստ որի Ծառուկյանը ընտրարշավի ժամանակ դրամական ու նյութական խոստումներով տալով խախտել է օրենքը։

Իվետա Տոնոյանի խոսքով, ցանկացած հանդիպումից հետո հարյուրավոր մարդիկ աջակցության խնդրանքով դիմում են Ծառուկյանին, սկսած առողջապահական խնդիրներից, վերջացրած սոցիալականով, գյուղատնտեսականով, կամ ավելի գլոբալ հարցերով:

«Այս դեպքում Տավուշի մարզում պարոն Ծառուկյանի արձագանքը  պարզապես կարելի է դիտարկել մարդկային զգացմունքայինի դաշտում, որովհետեւ որեւէ մեկին որեւէ բան չի տրամադրվել, միայն ասվել է, որ, այո, կանդրադառնան այդ հարցերին:

Մեր դիրքորոշումն է` ինչպես որ օրենքով սահմանված է, մինչեւ ապրիլի 2-ը այդպիսի նախադեպեր չեն լինելու եւ ապրիլի 2-ից հետո մենք կանդրադառնանք այդ հազարավոր խնդիրներին: Անդրադառնալով ընտրակաշառք ձեւակերպմանն ուզում եմ նշել, որ համաձայն չեմ, միայն պարոն Ծառուկյանի մարդկային, զգացմունքային վերաբերմունքն է եղել իրեն դիմող մարդկանց»,-ասաց Տոնոյանը:

Նկատենք, որ այսօր Արմավիրի մարզում քարոզչության ժամանակ Ծառուկյանը շարունակում էր խոստումներ տալ մարդկանց, գյուղացիներին, սակայն նշում էր, որ այդ օգնությունը կհատկացվի ապրիլի 2-ից հետո, որպեսզի ընտրական օրենսգրքի խախտում չդիտվի: 

Խնդիրն այն է, սակայն, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նման խոստումներ տալը օրենսդրության խախտում է. «Դա օրենքի խախտում է, եւ դրա վերաբերյալ մենք արդեն իրազեկել ենք նրանց, որպեսզի դադարեցվի եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ