News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 9–ին, Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանը կրկին նյութական խոստումներ տվեց, չնայած ԿԸՀ–ն արդեն զգուշացրել է՝ օրենքը մի խախտեք։

NEWS.am–ի թղթակիցը Արմավիրից հաղորդում է, որ Գագիկ Ծառուկյանին հավաքվածներից մեկը խնդրեց գյուղին տեխնիկա նվիրել։

«Ապրիլի 2–ից հետո Ծառուկյանը ձեր գյուղին տեխնիկա կնվիրի, բայց ընտրություններից հետո, որ ընտրությունները կապ չունենան»,– հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Քաղաքացիներից մեկն էլ դպրոցի համար անհրաժեշտ գույք խնդրեց։ Ծառուկյանը կրկին խոստացավ՝ ապրիլի 2–ից հետո բոլոր սարքավորումները դպրոցը կստանա։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 7–ին Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը բնակիչներին խոստանում էր օգնություն տրամադրել: Մասնավորապես, ԲՀԿ առաջնորդը խոստացել է խաղաղն ընդունել 150 դրամով, գյուղտեխնիկա տրամադրել, գազիֆիկացնել տները եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ