Նյու Յորքի Բրուքլին շրջանում շենքի փլուզման հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին։

«Նյու Յորքի ոստիկանության տվյալներով՝ զոհվել են 9 և 10 տարեկան երկու երեխա, ինչպես նաև 22-ից 31 տարեկան մեծահասակներ։ Տուժել է նաև 18 մարդ, այդ թվում՝ չորս հրշեջ», — ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ փլուզման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Քննությունը շարունակվում է, սակայն տեղի ունեցածի պատճառները դեռ չեն պարզվել։

CNN հեռուստաալիքը, վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը, նոյեմբերի 11-ին հայտնել էր, որ Նյու Յորքի Բրուքլին վարչական շրջանի Ֆլեթբուշ թաղամասում փլուզվել է եռահարկ շենք, որը գտնվում էր Ֆլեթբուշ ավենյուում՝ հիմնականում բնակելի թաղամասում։ Դեպքի վայր էին ժամանել հրշեջ և փրկարարական ստորաբաժանումներ։ Այդ ժամանակ հաղորդվում էր միայն երկու զոհի մասին։