News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ոչ միայն հերթական շանտաժն են, այլ վարկաբեկում են բոլորիս՝ հանուն իր անձնական շահերի: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասել է Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որում նա համեմատություն էր կատարել Բեգլարյանի եւ  ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի միջեւ, ապա ցույց տվել Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող կիսավարտ մի կամուրջ, որն իր գնահատմամբ` Հյուսիս-հարավ ծրագրի թերացումն է եղել:

«Այո, մենք ավարտել ենք Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի շինարարությունը, որի բացմանը ներկա է եղել Հանրապետության նախագահը:  Ու հենց այդ օրը տեղի բնակչության ներկայացուցիչները`մարզպետի հետ միասին, խնդրեցին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, որ այդ ճանապարհի վրա ունենանք լրացուցիչ ևս մի քանի կամուրջներ, ինչը նախատեսված չէր միջազգային ճանապարհաշինական նորմերով: Այսինքն` նշված աշխատանքները կապ չունեն հիմնական ճանապարհի ավարտված շինարարական աշխատանքների հետ»,- ասել է Բեգլարյանը՝ ընդգծելով, որ ներկայում տնտեսված գումարներով վերակառուցվում են նշված հատվածի թվով վեց առկա վերգետնյա անցումները:

Բեգլարյանի խոսքով՝ Փաշինյանն «շանտաժներով, սոցցանցերում ցեխ շպրտելով» մտադիր է վարկաբեկել Բեգլարյաններին, որը, նրա համոզմամբ, Փաշինյանին չի հաջողվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ