News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպայի հետ Թուրքիայի վեճը սրվել է անցած հանգստյան օրերին. Թուրքիայի նախագահը Նիդեռլանդների կառավարությանը մեղադրել է նացիզմի մեջ, իսկ եվրոպական 2 երկրներում թուրք քաղաքական գործիչներին թույլ չեն տվել մասնակցել միջոցառումներին կամ անվավեր են համարել նրանց հրավերները, նշված է The New York Times-ում: Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի նոր Սահմանադրության հանրաքվեի նախաշեմին, հիշեցնում են լրագրողներ Պատրիկ Քինգսլին եւ Ալիսա Ջ.Ռուբինը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը նախկինում քննադատել էր Գերմանիայի պաշտոնատարներին հանրաքվեի հետ կապված միջոցառումներին թուրք պաշտոնյայի մասնակցությունն արգելելու համար: Հիմա նա իր զայրույթն ուղղել է Նիդեռլանդներին, որի իշխանությունները Թուրքիայի ԱԳ նախարարին արգելել են երկիր թռչել հանրահավաքին մասնակցելու համար, այնուհետեւ Նիդեռլանդներից դուրս են ուղեկցել ընտանիքի հարցերով թուրք նախարարին:

«Հոլանդացիների կողմից, որոնք սովորաբար անկողմնակալ են վերաբերվում տարբեր տեսակետներին, սա անսովոր էներգետիկ արձագանք է: Սակայն հիմա Նիդեռլանդներում նախընտրական արշավի թեժ շրջան է, որի գլխավոր թեմաների թվում են ներգաղթը եւ ինտեգրացիան»,- նշված է պարբերականում:

Թուրք քաղաքական գործիչների արշավը հակասության մեջ է մտել Նիդեռլանդներում եւ Ֆրանսիայում նախընտրական սուր պայքարի հետ:

Թուրքիայի հետ վեճից հույս ունեին օգուտ քաղել Նիդեռլանդների պահպանողական վարչապետ Մարկ Ռյուտեն եւ նրա ուլտրաաջ ընդդիմախոս Գերտ Վիլդերսը: Արդյունքում Ռյուտեն «հնարավորություն ստացավ ցուցադրելու, թե առաջնորդությունն ինչ է նշանակում», ասել է քաղաքական ռազմավարության մասնագետ Բյանկա Փանդերը՝ ընդգծելով, որ հիմա Ռյուտեն երեւում է բոլոր հեռուստահաղորդումներում եւ լրագրերի էջերին:

Իր հերթիհն Էրդողանը կիրակի հայտարարել է. «Հոլանդիա, եթե այս չորեքշաբթի ընտրությունների պատճառով դու թուրք-հոլանդական հարաբերություններն ես զոհաբերում, դրա համար կվճարես»:

Հոդվածում նշված է, որ Թուրքիայում Էրդողանին մեղադրել են ընտրազանգվածին շողոքորթելու համար: Քանի որ հանրաքվեի արդյունքը հստակ չէ, որոշ քննադատներ պնդում են, որ Էրդողանը Եվրոպայի հետ վեճ է սադրում՝ Թուրքիայում աղգայնականների աջակցությունը ստանալու համար, որոնք դեռեւս չեն որոշել աջակցելո՞ւ են նրա իրավասությունների ընդլայնմանը:

«Ներկայումս Թուրքիան ոչ մի արտաքին քաղաքականություն չունի: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կապված է հանրաքվեից առաջ Էրդողանի արշավի հետ»,- ասել է թուրք մեկնաբան եւ հետազոտող Չենգիզ Չանդարը:

Կան նաեւ Էրդողանի դիրքորոշմանն աջակցողներ: Ընդդիմադիր խոշորագույն կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը սահմանադրական նախագծի հակառակորդն է, նախագահին կոչ է արել կասեցնել Նիդեռլանդների հետ հարաբերությունները:

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Եվրոպայում Թուրքիայի կառավարության քայլերը նպատակաուղղված ռեւերանս են Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությանը, որը Էրդողանին ավանդաբար զգուշավոր է վերաբերվում, սակայն կուսակցության ղեկավարությունը հիմա աջակցում է նրա իրավասությունների ընդլայնմանը, քանի որ ծածուկ հույս ունի, որ դրա դիմաց իր առաջնորդներին ավելի ազդեցիկ դառնալով կպարգեւատրեն:

Ալեքսանդեր Քլարքսոնը (Լոնդոնի Թագավորական քոլեջ) կարծում է, որ Գերմանիայի եւ Նիդեռլանդների նկատմամբ Էրդողանի հրապարակային դիրքորոշումը իրականում ոչ թե սփյուռքին է ուղղված, այլ ներքին լսարանին: Էրդողանը եւ իր կուսակցությունը իրենց խիստ արտահայտությունների շնորհիվ «կարող են պնդել՝ մենք արտասահմանում պաշտպանում ենք թուրքերի իրավունքները»:

«Դրա հետ մեկտեղ, Էրդողանին երեսպաշտության մեջ են մեղադրել այն պատճառով, որ նա քննադատում է Եվրոպայի ենթադրվող ավտորիտարիզմը՝ իր երկրում զուգահեռ ղեկավարելով այլախոհության համար մեծածավալ հետապնդումները», նշված է պարբերականում՝ հիշեցնելով անցյալ տարվա հեղաշրջման անհաջող փորձից հետո զտումների եւ կալանավորումների մասին: Չանդարը նշել է. «Թուրքիան վերածվել է վախի պետության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ