News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անկարան «անկասկած» պատժամիջոցներ կսահմանի Նիդեռլանդների դեմ՝ բորբոքված դիվանագիտական սկանդալի ֆոնին: Այս մասին հայտարարել է ԵՄ գործերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիկը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նիդեռլանդների իշխանություններն ավելի վաղ թույլ չեն տվել երկիր մտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ինքնաթիռին, ով ծրագրում էր շաբաթ օրը ներկա գտնվել Ռոթերդամի հանրահավաքին, որպեսզի այդ երկրի թուրք քաղաքացիներին տեղեկացնի Սահմանադրական բարեփոխումների մասին, որոնց վերաբերյալ հանրաքվեն Թուրքիայում տեղի կունենաա ապրիլի 16-ին:

Ցամաքային ճանապարհով փորձել է նաեւ Նիդեռլանդներ ժամանել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայան, սակայն հոլանդական ՆԳՆ աշխատակիցները փակել են նախարարի ավտոմեքենայի ճանապարհը, իսկ հետո իշխանությունները նրան «անցնակալի օտարկերացի» են հայտարարել ու արտաքսել երկրից:

Թուրքիայի նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել:  Թուրքիայի ԱԳՆ-ն անցանկալի է հայտարարել արձակուրդից հետո Նիդեռլանդների դեսպանի՝ երկիր վերառանալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ