News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով Նիդեռլանդների իշխանությունը համեմատել է ազգայնականների հետ: Այս մասին նա հայտարարել է Մյունխենում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես անցյալ շաբաթ Բունդեստագում անընդունելի եւ ագզայնականության հանցագործությունները նվազեցնող եմ անվանել հռետորական հարձակումները: Դա վերաբերում է ինչպես Գերմանիային, այնպես էլ մեզ բարեկամ Նիդեռլանդներին: Ես ամբողջությամբ աջակվցում եմ ու համերաշխ եմ Նիդեռլանդների հետ», - ասել է նա:

Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ դիվանագիտական հակամարտությունը սկիզբ է առել հոլանդական իշխանությունների՝ թագավարությունում թուրք քաղաքական գործիչների ելույթն արգելելու հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ