News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Օսկանյան–Րաֆֆի–Օհանյան» դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն  անդրադարձել է նախօրեին Ջրառատում տեղի ունեցած դեպքերին։

Նրա խոսքով՝ իրենց թիմակիցների  եւ  փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր եւ նրա կողմնակիցների միջեւ վիճաբանության պատճառը եղել է, այն որ ՕՐՕ–ի թիմակիցների արգելել են մասնակցել  քարոզարշավին եւ բացի այդ՝  հայհոյել, վիրավորել են։

«Անընդունելի է, երբ որ մարդկանց արգելում են մասնակցել հանրահավաքներին, վիրավորում, հայհոյում...  Դրանից ելնելով՝ իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել,  որի ժամանակ կռվից հետո փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցները հմուտ գործողություններով զենքը վերցրել են ձեռքից ու հանձնել իրավապահ մարմիններին։ Հիմա իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են, ես խնդրել ու հորդորել եմ, որ այդպես չի կարելի, երբ տեղի է ունենում միջադեպ ու մի կողմի մարդկանց են ձերբակալում, ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք»,–ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ կրակոցներ հնչել են։

Սեյրան Օհանյանը դժգոհել է, որ իրավապահները փորձում են ներկայացնել, թե միջադեպի պատճառները հնուց եկած միջանձնային հարցերն են. «Բուն միջադեպի պատճառն այն է, որ թույլ չեն տալիս  հանրահավաքներին  մասնակցել, իսկ հայհոյանք տվողներին ի՞նչ են անում Հայաստանում, պատժում են»։

Իշխանության նախկին ներկայացուցիչը հորդորել է քաղաքական հակառակորդներին քարոզարշավն իրականացնել բարեկիրթ, քաղաքակիրթ, օրենքներ չխախտել։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին երեկոյան ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերեւս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին։

Ավելի ուշ ոստիկանության լրատվակլան ծառայությունից հայտնեցին, որ կան բերման ենթարկվածներ եւ գործին կտրվի համապատասխան ընթացք: Նույն օրը բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, որ Ջրառատում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լեռնիկ Երանոսյանը կրակոց է արձակել, որից հետո դիմել հիվանդանոց ու հայտնել, որ մարմնական վնասվածք է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ