News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի վավերացնում հայ-թուրքական արձանագրությունները, եւ այսօր Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունները կախված են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններից։ Այս մասին իսպանական EFE գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այն հարցին՝ արդյոք Թուրքիայի հետ փոխվում են հարաբերություններն այն բանից հետո, երբ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան, պետության ղեկավարը պատասխանել է, որ այդ միջոցառումները ոչ մի կերպ չեն ազդել Երեւանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների վրա, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն։

«Մենք հակաթուրքական հիստերիա բարձրացնելու նպատակ չենք հետապնդել։ Այո՛, մենք քննադատել են թուրքական իշխանություններին՝ նրանց վարած ժխտման քաղաքականության պատճառով։ Մենք չենք մեղադրում թուրք ժողովրդին։ Մենք կարծում ենք, որ ժխտումը հանցագործության շարունակություն է, որ անպատժելիությունն ու ժխտումը հանգեցնում են նոր հանցագործությունների։ Մենք պայքարում ենք ոչ միայն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այլեւ բոլոր ցեղասպանությունների դեմ», - նշել է նախագահը։

Սերժ Սարգսյանն ուշադրություն է դարձրել այն բանին, որ 2008-ին ինքը նախաձեռնեց Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը, որը չավարտվեց Անկարայի պաճառով։

«Մենք երկար ենք բանակցություններ վարել ու երկու փաստաթուղթ ենք ստորագրել, եւ մենք դրանք ստորագրել ենք երեք երկրների արտաքին գործերի նախարարների ներկայությամբ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են։ Արձանագրությունները պետք է վավերացվեին Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից։Մենք դեռ սպասում ենք՝ երբ թուրքերը դրանք կվավերացնեն։ Ես վստահ եմ,որ նրանք դա չեն անի, քանի որ թուրքերն արդեն հայտնել են իրենց կարծիքը, եւ այսօր Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կախված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններից։

Թուրքրերը նախապայմաններ են առաջադրում։ Իսկ Հայաստանը որպես նախապայման չի քննարկում Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։ Այսպիսով, մենք պատրաստ չենք ընդունել թուրքական կողմի առաջադրած նախապայմանները։

21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան։Մենք կարծում ենք, որ խնդիրները, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջեւ, կարող են քննարկվել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո», - եզրափակել է նախագահը։

Խոսելով Հայաստանում փախստականների հետ կապված իրադրության մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայերը փախստական չեն համարում Սիրիայի պատերազմից հանրապետություն փախած մարդկանց։ Նրանց մեծամասնությունը հայկական ծագում ունի, բացատրել է Սերժ Սարգսյանը։

«Մենք այդ մարդկանց փախստականներ չենք անվանում։ Նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, մենք նույն միս ու արյունից ենք։ Մենք ընդունել ենք 20 հազար սիրիացիների, որոնց մեծամասնությունը հայկական ծագում ունի։ Իհարկե, նրանք բախվում են շատ խնդիրների հետ, սակայն այսօր Հայաստանում բնակվող հայերը եւս դժվարություններ ու խնդիրներ ունեն։ Մենք աշխատում ենք անել հնարավոր ամեն ինչ, որ այդ մարդիկ հարմարվեն նոր կենսապայմաններին», -մասնավորապես ասել է ՀՀ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ